30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հ1-ով երեկ եթեր հեռարձակված քարոզչական դիվերսիան բոլորովին չի տեղավորվում պետություն-եկեղեցի հարաբերությունների ամրապնդման տրամաբանության մեջ

 «Հանուն ինքնիշխության վերականգնման» նախաձեռնության հիմնադիր անդամ Հայկ Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հ1-ով երեկ եթեր հեռարձակված քարոզչական դիվերսիան բոլորովին չի տեղավորվում պետություն-եկեղեցի հարաբերությունների ամրապնդման տրամաբանության մեջ։

Պետություն-եկեղեցի հարաբերությունների ամրապնդման համար կառավարությունը սկզբի համար առնվազն պետք է․

1. Հեղափոխությունից հետո Եկեղեցու և Կաթողիկոսի դեմ թե ֆիզիկակական և թե քարոզչական դաշտում ոտնձգություն իրականացրած անձանց արարքին տալ իրավաչափ գնահատական և սկսել համապատասխան իրավական գործընթաց նրանց նկատմամբ։

2․ Հրահանգել Հանրային հեռուստատեսության և ռադիոյի ղեկավարությանը դադարեցնել եկեղեցու դեմ քարոզչական արշավը և եթերում տեղ չտալ միասեռականության սորոսական քարոզիչներին։ Իսկ փետրվարի 10-ին Հ1-ով հեռարձակված հաղորդման համար հեռուստաընկերության ղեկավարությանը և հաղորդման կազմակերպիչներին տալ առնվազն խիստ նախազգուշացում։

3. Սկսել իրավական գործընթաց Հայաստանում <<Բաց հասարակության հիմնադրամներ>> կազմակերպության կամ Սորոսի հիմնադրամի գործունեությանը իրավական գնահատական տալու և գործունեության արգելքի ուղղությամբ, որպես ՀՀ ազգային անվտանգության համար սպառնալիք հանդիսացող կազմակերպություն»։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խումբ։

Խմբի ղեկավարն է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ Անդամները՝ կառավարության ու եկեղեցու ներկայացուցիչներ են։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ