19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Երկրաշարժերը 2014թ. ապրիլի 10-ից մինչև 16-ը

Ս.թ. ապրիլի 10-ից մինչև 16-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3–4 բալ ուժգնությամբ գրանցել է մեկ երկրաշարժ: Վերջինս տեղի է ունեցել ապրիլի 13-ին Հայաստան-Նախիջևան սահմանակից գոտում` Արարատ քաղաքից 28 կմ հարավ-արևելք:

Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 6 երկրաշարժ, որից 1-ը` 4-5 բալ ուժգնությամբ Թուրքիայի Վան, 2-ն էլ` 3-ից մինչև 4 բալ ուժգնությամբ Իրանի Ահար քաղաքների տարածքում: Ապրիլի 11-ին Թուրքիայի Բուլանիկ քաղաքից 45 կմ դեպի հարավ-արևելք ընկած հատվածում տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունն է 4 բալ: Ապրիլի 12-ին և 14-ին 3 և 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել Վրաստանի Դմանիսի քաղաքից համապատասխանաբար 21 կմ դեպի արևմուտք և 14 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 8 երկրաշարժ, որից 5-ը` տեղի են ունեցել խաղաղօվկիանոսյան օղակաձև գոտում (հրե օղակ): Ապրիլի 11-ին  և 12-ին 6.1 և 6.6 մագնիտուդով երկրաշարժեր են տեղի ունեցել Նիկարագուայի մայրաքաղաք Մանագուայից համապատասխանաբար 47 կմ դեպի հյուսիս և  54 կմ դեպի հարավ-արևելքը: Ցնցումները զգացվել են նաև հարևան Կոստա Ռիկայում: Երկրաշարժի հետևանքով զոհվել է մեկ մարդ, տուժել  են ավել քան 30-ը, ամբողջությամբ ավերվել է 587 տուն, վնասվել է 560 տուն: Ապրիլի 11-ին 6.1 մագնիտուդով ստորգետնյա ցնցում է գրանցվել Չիլիի Իկիկե նավահանգստային քաղաքի ափամերձ գոտում: Նույն օրը 7.2 և 6.5 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություններ են գրանցվել Պապուա Նոր Գվինեայի Պանգունա քաղաքից 57 կմ դեպի արևմուտք: Ապրիլի 13-ին 7.6 և 7.4 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություններ են գրանցվել Սողոմոնի կղզիների Կիրակիրա քաղաքից 111 կմ դեպի հարավ-արևելք: Երկրաշարժին հինգ օրվա ընթացքում հետևել է 5.0 և ավելի մագնիտուդով 29 հետցնցում: Ապրիլի 15-ին Անտլանտյան օվկիանոսի հարավում գտնվող Բուվետ կղզիներում գրանցվել է երկրաշարժ, որն ունեցել է 6.8 մագնիտուդ: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ