06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Իմ քայլը»-ի մոտ սովորություն է ձևավորվել փակ նիստեր անել. «Ժողովուրդ»

«Ժո­ղովուրդ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների պնդմամբ՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ իր մոտ հանդիպման է կանչել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներին: Սակայն ուշագրավն այն է, որ հանդիպ­մանը ներկա չեն եղել հանձնաժողովնե­րի՝ ԲՀԿ-ական և ԼՀԿ-ական նախա­գահները, այլ միայն «Իմ քայլը» խմ­բակցության ներկայացուցիչները:

«Ժո­ղովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե ինչ է քննարկվել հանդիպման ժամանակ, սակայն Գիտության, կրթու­թյան, սփյուռքի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հրաժարվեց որևէ տեղեկություն հայտ­նելուց՝ ասելով, որ գաղտնիք է:

Նկատենք՝ «Իմ քայլը» խմբակցու­թյան անդամների մոտ սովորություն է ձևավորվել փակ նիստեր անելն ու քն­նարկած հարցերը գաղտնի պահելը:

Պատգամավորներն էլ սա բացատրում են նրանով որ դրանք ընդամենը աշխատանքային հանդիպումներ են, և դեռ շատ բաներ կիսատ են, ուստի իմաստ չկա հրապարակելու»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ