06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Միակ «ասողի» տիտղոսը դժվար թե հաջողվի երկար պահել․ «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ներիշխանական գզվռտոցը ժամանակից շուտ է հասունանում։ Մեկ քաղաքական ուժով իշխանությունն ամբողջովին վերցրած Նիկոլ Փաշինյանը, ինչպես երեւում է, դժվար թե կարողանա միակ «ասողի» տիտղոսը երկար պահել։ Նրա շուրջը փոքրիկ օջախներ են ստեղծվում, որոնք մեկը մյուսին «շարքից հանելով» են փորձում իրենց ճանապարհը հարթել։

Կառավարության յուրաքանչյուր կղզյակ իր պատգամավորներն ունի ԱԺ-ում, որոնք, ներսի աղբյուրի փոխանցմամբ, շուտով ներկուսակցական պայքարի մեջ կմտնեն միմյանց հետ։ 

Որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի բոլորին ուղղորդել, արգելել միմյանց վրա «բոչկա գլորել», մեր տեղեկություններով, ներսում խլրտոցներն արդեն սկսվել են։ Անհամաձայնություններն ու հակադրությունները, թեեւ արտաքուստ փաթեթավորվում են կուսակցական դեմոկրատիայի շրջանակում, իրականում իշխանական տարբեր թեւերի մասին են փաստում, որոնք փորձում են բոլոր ոլորտներում սեփական կադրերին առաջ մղել՝ մյուսներին չեզոքացնելով։ Մնում է հետեւել, թե այս ամենից ինչպես է գլուխ հանելու Նիկոլ Փաշինյանը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ