27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանի հռետորաբանությունը գնալով կսրվի, և մենք պետք է պատրաստ լինենք նոր զարգացումների. Արման Բաբաջանյան

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի երեկվա հայտարարությունը վերջին օրերի զարգացումների տրամաբանական շարունակությունն է, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Այս պահին ունենք բավական բարձ իրավիճակ, որովհետև Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, ներքին սպառման համար մեծապես արած հայտարարությամբ արտաքին աշխարհին, նաև Ադրբեջանին հստակ ուղերձ հղեց՝ ասելով, որ նախկինում արծարծված «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը չի կարող մեզ համար ընդունելի լինել», – հավելեց Բաբաջանյանը։

Հիշեցնենք՝ Հունվարի 30-ին լրագրողների հետ զրույցում Ն.Փաշինյանն ասել էր, որ «մենք չենք կարող քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը»: Իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն էլ, մեկնաբանելով ՀՀ վարչապետի հայտարարությունը, տարածել էր հայտարարություն՝ նշելով. «Դժվար է հասկանալ պարոն Փաշինյանի տրամաբանությունը։ Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների հիմքում հենց հայկական զինուժի դուրսբերումն է Ադրբեջանի գրավյալ տարածքներից։ Այդ պահանջը արտացոլված է ՄԱԿ ԱԽ չորս բանաձևերում, նաև գրեթե բոլոր փաստաթղթերում, որոնք ընդունվել են միջազգային կազմակերպությունների կողմից հակամարտության կարգավորման շրջանակում։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ արդյոք չի նշանակում պարոն Փաշինյանի այս դիրքորոշումը, որ նա հրաժարվում է բանակցություններից»։

Պատգամավորի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները պետք է պարզաբանեն հանրությանը, թե ինչ է տեղի ունենում Բրյուսելից սկսած, հետո՝ Նյու Յորք, Փարիզ, Միլան, որտեղ էլ Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից հակամարտության լուծման հարցում առաջին անգամ լավատեսական հայտարարություններ էին հնչել։

«Ես կարծում եմ, որ Ադրբեջանի հռետորաբանությունը գնալով կսրվի, և մենք պետք է պատրաստ լինենք նոր զարգացումների, որովհետև Ադրբեջանի այն քաղաքականությունը, ըստ որի, բանավոր պայմանավորվածությամբ սահմանի վրա խաղաղություն ապահովել, մեզ թմրեցնելու համար էր։ Մենք ոչ մի վայրկյան իրավունք չունենք տրվել ադրբեջանական նվերներին, որոնք ըստ էության, ժամանակ շահելու համար են, որ դիվանագիտական գետնի վրա, սպառազինության հավելումների հաշվին դիրքային առավելության հասնեն, ինչն իրեն թույլ կտա գնալ այնպիսի գործողություններ», – հայտարարեց Բաբաջանյանը։

Հարցին, թե այս տարի պատերազմի սպառնալիք տեսնո՞ւմ է, պատգամավորն ի պատասխան նկատեց, որ ինքը ժամկետներ չի կարող կանխատեսել, բայց նման սպառնալիքի Հայաստանը պետք է ամեն օր պատրաստ լինի։

Պատգամավորը հավելեց նաև, որ ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում հայկական կողմը պետք է խուսափի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից դուրս ցանկացած գործընթացին մասնակցելուց։ 
 
«Այս պահին Դուշանբեում, Սանկտ Պետերբուրգում և Դավոսում տեղի ունեցած հանդիպումների արդյունքում ձեռք բերված համաձայնությունը, որի արդյունքում մենք հարաբերական հանգիստ, խաղաղ վիճակ ունենք առաջնագծում, որևէ փաստաթղթով ամրագրված պարտադրանք չունենք Ադրբեջանի վրա։ Եթե հանկարծ սահմանին որևէ բան տեղի ունեցավ, մենք չենք կարող վկայաբերել փաստաթղթային որևէ հիմք, որով կարող էինք Ադրբեջանին պարտավորեցնել հետևել միջազգային դիրեկտիվներին, որը նա կստանձներ պայմանավորվածությունների արդյունքում», – հավելեց ընդդիմադիր պատգամավորը։
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ