27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այս պայմաններում առաջ շարժվելու շատ մեծ հույսեր չենք կարող ունենալ. Փաշինյանը կրկնել է միայն ՀՀ անունից բանակցելու թեզը

Ես ասել եմ, որ Ղարաբաղի հարցի կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Ղարաբաղի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի համար, Ադրբեջանից ոչ մի պաշտոնյա չի ասել, որ ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի ու Ղարաբաղի ժողովրդի համար: Այս մասին, այսօր՝ փետրվարի 1-ին, Բեռլինում Գերմանիայի կանցլեր ԱՆգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վերջին ամիսներին ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարները երեք անգամ հանդիպել են։ Ի՞նչ ազդեցություն կունենան խաղաղության հաստատման գործընթացի վրա այս հանդիպումները» հարցին ի պատասխան Անգելա Մերկելը նշել է, որ լավ է, որ մարդիկ իրար հետ խոսում են։ «Բայց երկու կողմը պատրաստ պետք է լինեն, խոսքերին պետք է հետեւեն որոշ գործողություններ եւ կարծում եմ, որ խիզախ քայլեր է ձեռնարկել պարոն վարչապետը։ Բայց դա պահանջում է, որ մյուս կողմն էլ նման պատրաստակամություն ցուցաբերի եւ նույնպես խիզախ քայլերի պատրաստ լինի։ Ես կարծում եմ, որ ի վերջո, երկու կողմերը պիտի համաձայնության գան»,– ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նախ պարզաբանեց, «թե ինչ խիզախ քայլերի» մասին է խոսքը։ Ըստ նրա՝ դա բանակցային իրավիճակի շատ կարեւոր բնորոշում է։ «Ես ամիսներ առաջ Հայաստանի խորհրդարանում արել եմ հայտարարություն, որը շատ կարեւոր եմ համարում. ասել եմ, որ Ղարաբաղի հարցի կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար եւ Ադրբեջանի ժողովրդի համար։ Եվ ես հույս ունեի, որ այդ հայտարարությանը նմանատիպ հայտարարություն կհետեւի նաեւ ադրբեջանական կողմից, բայց ցավոք սրտի, ադրբեջանական կողմից ոչ մի պաշտոնյա նույնիսկ կիսաձայն չի բարձրաձայնում, որ Ղարաբաղի հարցի որեւէ լուծում կարող է ընդունելի լինել  Հայաստանի ժողովրդի եւ Ղարաբաղի ժողովրդի համար։

Ես կարծում եմ, որ այս մի հայտարարության պատմությունը հստակ ցույց է տալիս այն իրավիճակը, որ մենք ունենք բանակցային գործընթացում, եւ քանի դեռ համարժեք հայտարարություններ չեն հնչում նաեւ Ադրբեջանից, մենք շատ մեծ հույսեր ունենալ, որ կարող ենք առաջ շարժվել այս ուղղությամբ, ցավոք, չենք կարող»:

Փաշինյանն ընդգծեց, որ իհարկե, Հայաստանի Հանրապետությունը նվիրված է բանակցային գործընթացում բացառապես խաղաղ ճանապարհով հարցը լուծելու տրամաբանությանը. «Եվ ես ուզում եմ արձանագրել, որ նաեւ մեր քննարկումների ընթացքում հստակ արձանագրել եմ, որ ես՝ որպես ՀՀ վարչապետ, կարող եմ բանակցել Հայաստանի հանրապետության անունից, բայց ես չեմ կարող բանակցել Լեռնային Ղարաբաղի անունից այն պարզ պատճառով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը մեր ընտրություններին չի մասնակցում, ինձ քվե չի տվել, նրանք ունեն իրենց նախագահը, իրենց խորհրդարանը, իրենց կառավարությունը, եւ Ղարաբաղի ժողովրդի անունից բանակցային գործընթացում պետք է խոսեն Ղարաբաղի ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչները»,– ասաց ՀՀ վարչապետը։

Հիշեցնենք, որ Բեռլինում տեղի է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: ՀՀ վարչապետի եւ Գերմանիայի կանցլերի բանակցություններն ավարտվել են եւ երկու երկրների ղեկավարներն պատասխանել են լրագրողների հարցերին։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ