05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մենք այդ հարցին չենք պատասխանի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի պատասխանել. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Քյոլնում հանդիպելով տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին, պատասխանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում հնարավոր փոխզիջումների մասին հարցին:

Ինչպես Գերմանիայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վարչապետը, մասնավորապես, ասել է. «Ես Ազգային ժողովի ամբիոնից մի քանի անգամ հայտարարել և ասել եմ՝ ինչու են մեզ բոլորը հարցնում՝ պատրաստ ենք փոխզիջումների, թե ոչ: Իսկ ով է ասել, որ այդ հարցի պատասխանող առաջնային սուբյեկտը մենք ենք: Ինչո՞ւ որևէ մեկն Ադրբեջանին չի հարցնում՝ նրանք փոխզիջումների պատրաստ են, թե ոչ: Եվ հետևաբար ես մի քանի անգամ ասել եմ հրապարակային, որ մենք այդ հարցին չենք պատասխանի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի պատասխանել»:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ