09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Նիկոլ Փաշինյան-Ալիև հանդիպումը տարօրինակ է. քաղաքագետ

«Նիկոլ Փաշինյան-Ալիև հանդիպումը տարօրինակ է, քանի որ տեղի չի ունենում Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը։

«Երբ ունենք ձեռքբերումներ, եւ դրանք չեն նշվում, ապա դա մտահոգիչ է, երբ ասում են, թե հանդիպմանը չեն քննարկել Արցախի հարցը, եթե չեն քննարկել, ապա ինչ են խոսել, սա եւս մտահոգիչ է»,-նշեց նա։

Ըստ քաղաքագետի՝ մեր դիվանագիտության որակը կտրուկ ընկել է։ Աղասի Ենոքյանը չի ընդունում այն կարծիքը, որ Նիկոլ Փաշինյանը տանում է Լեւոն ՏերՊետրոսյանի վարած քաղաքական գիծը Ղարաբաղի հարցում։

Քաղաքագետը չի նկատում, որ Արցախը դարձել է բանակցային կողմ։ «Ադրբեջանի համար սա ձեռնտու չէ, նույնիսկ համանախագահները այս հարցում ոչինչ չեն անում։ Արցախին բանակցային կողմ դարձնելը կա՛մ իշխանության բարի ցանկությունն է, կա՛մ հարցը հետաձգելու տարբերակ»։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում:

 
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ