06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Արա, ո՞նց կարաք էդքան արագ հղփանալ» /տեսանյութ/

Պարգեւավճարների, ԼՂ կարգավորման եւ ազգային օրհներգի շուրջ հանրային քննարկումներին զուգահեռ սոցիալական հարթակների քննարկման թիրախում հայտնվել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, թե ինչպես է  բանակի օրվա միջոցառումների ժամանակ՝ «Դվին» հյուրանոցից դուրս գալիս թիկնապահը վերարկուն «հագցնում» ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։

Օգտատերերը հղում են անում հնդկական հեղափոխության խորհրդանիշ Մահաթմա Գանդիին՝  զուգահեռներ անկացնելով, թե Գանդին ոչինչ չէր ուտում, միայն կաթ էր խմում եւ քնում չոր խոտի վրա ի տարբերություն շքեղության, ջիպերի եւ վերանորոգված աշխատասենյակների գայթակղությանը չդիմացող նորաթուխ «թավշիտներին»: «Արա, ո՞նց կարաք էդքան արագ հղփանալ … Էդ տաք ավտոյի մեջ խցկվելուց խի՞ եք պալտոյի մեջ էլ ձեզնից ուժեղ տղամարդու ձեռքով խցկվում… Արա, մի քիչ ձեզ տեսած պահեք էլի»,-ասում է լրագրող Կարմեն Դավթյանը: 

Մյուսները նկատում են, թե պետք չէ այս կադրերից  տժվժիկի պատմությունը սարքել, սակայն հարկավոր է  բոլոր ժամանակներում զգոն լինել և չթողնել, որ պաշտոնը հաղթի մարդուն

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ