23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գիտության ամբողջ համակարգը այսօր ողբալի վիճակում է. տնտեսագետ /տեսանյութ/

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի խոսքով՝ իշխանափոխությունից հետո իրենք բավականին դրական փոփոխություններ էին սպասում գիտության ոլորտում, բայց դրական սպասումները և պատրաստակամությունները այդպես էլ չեն իրականանում.«Ցավով պետք է արձանագրեմ, որ թեև հռչակված է կոռուպցիայի դեմ պայքարը,  բայց կոռուպցիան միայն կաշառակերությունը և այն դեպքերը չեն, որոնք բացահայտվել են: Կոռուպցիան նաև սխալ և կամայական նշանակումներն են»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց տնտեսագետ, նախկին պատգամավորը:

Ըստ տնտեսագետի՝ միակ ոլորտը, որտեղ պետք է արձանագրենք առաջընթաց, Գիտության պետական կոմիտեն է. «Գիտության ամբողջ համակարգը այսօր ողբալի վիճակում է: Եթե ՀՀ-ն ունի մրցակցային վառ արտահայտված ներուժ, ապա դա գիտությունն է,  և եթե մենք այսպես ենք վերաբերվում գիտությանը, մենք չենք կարող շատ շոշափելի արդյունք ունենալ ապագայում»,-նշեց Մանասերյանը:

Տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանն էլ խնդրի վերաբերյալ հավելեց՝ այս պահին ամենուր  կա իմիջայլոց կառավարում, այդ թվում՝ նաև գիտության ոլորտում. «ՀՀ-ն ունի ֆինանսական փոքր հնարավորություններ և կադրային ներուժի խնդիր, և ես կասկածում եմ,  որ մենք այս պայմաններում կունենանք դրական փոփոխություններ»,-շեշտեց նա:

Ավելին՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ