Մահացել է Վարուժան Կարապետյանը
Հայաստանում մահացել է ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վարուժան Կարապետյանը։ Այս մասին «Արեւելք»-ը տեղեկացել է հանգուցյալի մերձավորներից:
Հիշեցնենք, որ Վարուժան Կարապետյանը 80-ականների սկզբին ղեկավարել է Հայաստանի Ազատագրության հայ գաղտնի բանակի Ֆրանսիայի շրջանի մարմինը։1983 թվականին Փարիզի «Օռլի» օդանավակայանում տեղի ունեցած պայթյունից հետո նա ձերբակալվել է եւ Փարիզում կայացած դատավարության ավարտին դատապարտվել ցմահ ազատազրկման:
Բանտարկությունից 17 տարի անց եւ հայկական կողմի դիմումներին ընդառաջելով պաշտոնական Փարիզն ազատ է արձակել նրան (2011) եւ նա արտաքսվել է Հայաստան:
Վարուժան Կարապետյանը 65 տարեկան էր։