23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ստացվում է՝ ժողովուրդը ոտքի էր կանգնել ինքնապարգևատրումների համար. քաղաքագետ /տեսանյութ/

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի կարծիքով՝ արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է:

Լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով վերջին օրերին մի շարք պաշտոնյաների և պետական աշխատողների մեծ աղմուկ բարձրացրած պարգևավճարների հարցին՝ քաղաքագետն ասաց, որ այստեղ խնդիրն այն է, որ հայտարարվում է, թե պարգևատրումները խնայողությունների հաշվին են արվել.

«Ո՞վ է ասել, որ ութ ամսվա աշխատողը պետք է ստանա այդ վիթխարի պարգևատրումը»,-հարցնում է Մանասյանը և շեշտում՝ պարգևատրումները իրեն ևս դուր չեն եկել:

«Հայտնի է,  որ կրճատվել են աշխատատեղեր, ներդրումների պակաս կա և դրա համար էլ մարդկանց մոտ ծագում է հարց՝  ներդրումների անկման համա՞ր են պարգևատրումներ արվել, թե՞ աշխատատեղերի խնայողությունների հաշվին: Իմ խորհուրդն այս իշխանություններին այն է, որ պետք է մարդկանց քննադատական անդրադարձը հաշվի առնվի»,-նշեց նա:

Ժողովրդի կողմից նոր իշխանությունների էական աջակցության մասին մեկ անգամ չէ, որ քաղաքագետ Մանայանը նշել է, բայց վերջինս ընդգծում է՝ այդ աջակցության համար արտաքին ու ներքին քաղաքական դրդապատճառներ պետք է լինեն :

«Հանուն ինչի՞ էր ազգը ոտքի կանգնել, այ դրա համար  են պատասխանատու քաղաքական շարժման առաջնորդները: Ստացվում է, որ ժողովուրդը ոտքի էր կանգնել ինքնապարգևատրումների համար»,-եզրհանգեց Ալեքսանդր Մանասյանը:

Ավելին` տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ