07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Երեւանի քաղաքապետը բացահայտեց /տեսանյութ/

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում մեկնաբանել է 2018թ․ տարեվերջին Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին հատկացված պարգևավճարների հարցը՝ հրապարակելով պարգևավճարների չափը։ Ըստ այդմ, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը ստացել է 956 հազար դրամ, որն առանց հարկերի կազմում է 688 հազար դրամ։

Քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի պարգեւավճարը եղել է 886 հազար դրամ, որն առանց հարկերի կազմում է 637 հազար դրամ։ Քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանն առանց հարկերի 637 հազար դրամ է ստացել։ Քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը՝ առանց հարկերի 937 հազար դրամ, գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ 637 հազար դրամ։

Ինչ վերաբերում է վարչական շրջանների ղեկավարներին, ապա բոլոր 12 ղեկավարները ստացել են մաքուր 288 հազար դրամ։

Հայկ Մարությանը նշեց, որ ինքն անձամբ ոչ մի դրամ չի ստացել, իսկ ցուցակն ամբողջությամբ կհրապարակվի քաղաքապետարանի պաշտոնական կայքում։

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ