16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Մտավորականը դանակ սրողի նման չպիտի ֆռֆռա /վիդեո/

Ճարտարապետ Լեւոն Իգիթյանը նոր կառավարությունից մեկ բան է ակնկալում՝ տարբերակել մտավորականներին եւ հաշվի առնել նրանց:

 “Ասում են մտավորականությանը ինչո՞ւ է հեռու պահում իրեն. մենք մեր  գործով ենք զբաղվում։ Մենք չպետք է գնանք իրենց դուռը, իրենք պետք է գան մեր դուռը, եթե իհարկե մտավորական ենք։ Բոլոր ժամանակ էլ թագավորների կողքին կային մտավորակններ, թագավորն էր կանչում՝  հյուրասիրում էր”,-ասաց նա:

“Մտավորականը հո դանակ սրողի նման չպե՞տք է փողոցներում ֆռֆռա”,-ասաց Լեւոն Իգիթյանը:

 Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն էլ համաձայն չէր ճարտարպետի հետ:

“Կարծում եմ այդպես չի, երբ մենք մտածում ենք, որ պետք է լսի կառավարությունը։ Մտավորականի խոսքը պետք է ուղղված չլինի կառավարությանը, այլ պետք ուղղված լինի հասարկությանը, իսկ հասարկության խոսքն արդեն կառավարությանը։ Դժգոհություն չունեմ այդ տեսակետից, որ ես ասում եմ եւ որոշակի արձագանք ստանում եմ, իսկ իշխանությունն արձագանքում է, թե ոչ, սա իր պրոբլեմն է, եթե արձագանքում է՝ լավ, չի արձագաքնում՝ավելի վատ իր համար”,-ասաց նա։

 Ռուբեն Բաբայանի խոսքով, պետք է վերացնել հակամշակութային մթնոլորտը:

Իսկ անկախ ամեն ինչից, արվեստագետի քեֆը չի պկասի:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ