27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կեղծիք, որի նպատակն է մաքրել թայֆայի վրայից արյունը

Ի պատասխան մարտի 1-ին սպանված սպա Համլետ Թադևոսյանի մասին տարածվող ստին

Եթե իրավապշտապններն, լրագրողներն ու մտավորականները կուլ են տալիս սուտը, ավելին շատերը տարածում են այդ սուտը ու հրճվում ողբռրգությունը ստի վերածած քարոզչությամբ, ապա քանի՞ ոստիկան կգտնվի՝ պաշտոնաթող կամ ծառայության մեջ, որ համարձակություն կունենա մարտի 1֊ին զոհված իր գործընկերջ՝ ոստիկանության սպա Համլետ Թադևոսյանի պատիվը պահի ընդդդեմ հանրայինով հեռարձակված Տիգրան Պասկևիչյանի «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմի այն կեղծիքի թե նա ակամա ինքնասպան է եղել իր ձեռքի նռնակի պայթյունից։ Կեղծիք, որի նպատակն է մաքրել թայֆայի վրայից արյունը։

Դեռևս մի հոգի՝ Հայկ Գալստյանը ասում է.

Տեղեկություն երկվա լկտի ստերի համար։
РДГ-5 ձեռքի նռնակը հանդիսանում է գրոհային տեսակի։Այսինքն այն կարելի է նետել և առաջ շարժվել; քանի որ նրա բեկորների շառավիղը 15֊20 մետր է։Մասնագետների պնդմամբ այդ նռնակի պայթյունը կարելի է վնասացերծել անգամ զինվորական մետաղե գլխապաշտպանի(каска)միջոցով; պարզապես այն ծածկելով։
Ф-1-ը( лимонка) ; ավելի հզոր է; այն կոչվում է պաշտպանողական։Այսինքն այն նետելու դեպքում նետողը անպայման պետք է թաքնվի ամուր շւնության; կամ մի հաստաբուն ծառի հետևում։Նրա բեկորային հարվածի ուժը 150 մետր է։
Համլետ Թադևոսյանը իր մարմնով է փակել նետած РДГ-5 նռնակը; սակայն ցատկել է մի փոքր առաջ և հարվածը հասել է աճուկային բաց մասին; որից էլ զոհվել է։Նա պրոֆեսիոնալ զինվորական էր և լավ հասկանում էր; որ իր զրահաբաճկոնը կասեցնի նռնակի պայթյունի հետևանքը։ ԱՎԱ՜Ղ։

Նրան հողին հանձնեցին ձեռքերը կրծքին խաչած վիճակում; առանց վնասվածքի հետքերի։
Ավան թաղամասում գտնվող հոսպիտալում նետված նռնակներից վիրավորված զինվորներ էին պառկած; այդ թվում գնդի հրամանատար Համլետ Մկրտչյանը։

Վահան Իշխանյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ