14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՊԵԿ–ի 128 աշխատակիցների աշխատանքից ազատումը միայն սկիզբն է. ՊԵԿ նախագահ

Պետական եկամուտների կոմիտեի 128 աշխատակից է ազատվել աշխատանքից, եւ սա միայն սկիզբն է։ Այս մասին հունվարի 16-ին՝ մամուլի ասուլիսին հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Նրա խոսքով՝ հարկային հսկողություն իրականացնող շուրջ 7 վարչությունների  580 աշխատակից ծանուցվել է կառուցվածքային բարեփոխումների եւ դրա հետ կապված հնարավոր կրճատումների մասին։

«Կենտրոնացվել է ստուգումների գործառույթը, որի արդյունքում կատարվել է աշխատակազմի օպտիմիզացիա», – նշեց Անանյանը։

Նրա փոխանցմամբ՝ ամեն աշխատակցի վերաբերյալ կայացվել է առանձին կոլեգիալ որոշում։ Ընդ որում, 2 ամսվա ընթացքում գնահատվել է 580 աշխատակիցներից յուրաքանչյուրի կարողությունները։

«Ցավոք, ստիպված էինք ընտրել լավի եւ լավագույնի միջեւ։ Գործառույթների վերակազմակերպման եւ կառուցվածքային փոփոխությունների տրամաբանության շրջանակներում մենք ստիպված այդպիսի որոշում ենք կայացրել»,–հավելեց ՊԵԿ նախագահը։

Ավելի վաղ  տեղեկություններ էին տարածվել, որ ՊԵԿ–ում զանգվածային կրճատումներ են սկսվել։  Նախորդ շաբաթվա վերջին ՊԵԿ–ի 130 աշխատակից է ազատվել աշխատանքից։

Նրանց ուղարկել են  աշխատանքից ազատման հրամանները եւ վերջնահաշվարկները։

Նշենք, որ աշխատանքից ազատվածները հիմնականում ՊԵԿ տեսուչներ են։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ