15 Մարտի, Saturday, 2025
KFC

Մոսկվան 2019 թվականին առաջընթաց է ակնկալում ԼՂ հակամարտության կարգավորման գործում. Լավրով

Ռուսաստանն այս տարի առաջընթաց է ակնկալում ԼՂ հակամարտության կարգավորման գործում: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով 2018 թվականի արդյունքներին նվիրված մեծ մամուլի ասուլիսում:

«Այս ամիս պլանավորվում է Ռուսաստանից, Ֆրանսիայից եւ ԱՄՆ-ից համանախագահների (ԵԱՀԿ Մինսկի խմբի-խմբ.) հերթական շփումը Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: Այնպես որ, կարծում եմ, այս ուղղությամբ էլ մենք կկարողանանք օժանդակել հակամարտության կարգավորմանը, որը ձգձգվածի գծեր է ձեռք բերել, բայց որը միանգամայն ենթակա է լուծման Երեւանի ու Բաքվի բարի կամքի առկայության եւ միջազգային հանրության՝ ի դեմս համանախագահների աջակցության դեպքում»,-ասել է նա:

Հունվարի 16-ին Փարիզում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկությամբ և մասնակցությամբ:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ