24 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

14 տարեկանում կին դարձավ. զրկված է երեխաներին տեսնելու հնարավորությունից

14 տարեկանում կին դարձած աղջկա պատմությունը մի տեսակ արտառոց է ու ինչ-որ տեղ նաև ողբերգական: Նա զրկված է երկու բալիկներին տեսնելու երջանկությունից…տառապում է…

“2004 թվականի մայիսին ամուսինս ինձ տարավ իրանց տուն ու էլ հետ չտարավ: Հետո իրա պապան, որ Ռուսատանից եկավ, դա նոյեմբեր ամիսն էր մենք հարսանիք արեցինք: Սկզբում ինքը ուրիշ էր, շատ լավը ու շատ ջերմ, բոլորը նկատում էին , որ ինձ շատ սիրում է: Ընտանիքի անդամներն էլ իմ հանդեպ լավ էին, հարազատ….ապրում էինք խաղաղ”,-Henarean.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց 25 ամյա Դիաննան, որը արդեն 10-ամյա աղջկա և 7 ամյա տղայի մայր է:

“Չնայած աղջկաս ծնվելուց հետո՝ ես ինչ-որ նախանձ, կամ տարօրինակ վերաբերմունք էի նկատում իրա մոր և քրոջ կողմից: Ինձ արգելում էին ամուսնուս հետ դուրս գալ, ինչ-որ տեղ գնալ:Ամուսինս էլ շատ խանդոտ էր, ուղղակի ես չէի հասկանում, որև դա մոր և քրոջ խոսակցությունների արդյունքն է: Երկու տարի հետո ծնվեց տղաս”,-պատմության շարունակության կեսին արցունք հանյտնվեց մանկամարդ կնոջ աչքերում:

Նա դառնությամբ հիշեց այն պահերը, երբ ամուսինը սկսեց օտարանալ:

“Ինքը սկսեց այլ կյանքով ապրել, անգամ խաղատներ էր հաճախում: Ուրիշ կանանց հետ էր հանդիպում: Դրանից հետո էլ իմ մոտ լուրջ առողջական խնդիրներ սկսվեցին: Ծնողներս երկար ժամանակով ինձ տարան իրենց տուն: Այդ պահից էլ սկսվեց իմ կյանքի դաժան շրջանը”,-պատմեց Դիաննան, սակայն հուզումը խեղդեց զավակին կարոտ կնոջ հոգու ճիչը ու մի քանի րոպե լռություն էր…

Շարունակելի…

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ