23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Խավարի մեջ հնարավոր չէ բարգավաճել, իսկ լույսն, առանց բարգավաճման, անիմաստ է. Գևորգ Պետրոսյանը բառախաղով փորձեց հարթել ԲՀԿ-ԼՀԿ վեճը

Այսօր ԱԺ-ում ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունների միջև տեղի ունեցած վիճաբանությունը փորձեց հարթել ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Վերջինս նույնպես նշեց՝ ԱԺ-ում պետք է լինեն քաղաքական և ոչ թե անձնական բնույթի ելույթներ:

«Այստեղ անձնական հարաբերություններ պարզելու վայր չէ։ Բոլորս գիտենք, թե անձնական հարաբերությունները որտեղ, ինչ կազմով, ինչ մակարդակում պետք է պարզել», – ասաց Գ. Պետրոսյանը՝ դիմելով ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանին, ում ելույթից հետո էլ իրավիճակը լարվել էր:

«Ես հարգում եմ պատմությունը, բայց մի բան գիտեմ, հարգելի՛ պարոն Բաբաջանյան, սա ես ընկերաբար եմ ասում, խնդրում եմ, սա չընդունեք հեգնանքով, պատմությունը ցույց է տալիս երկու բան՝ այն երբեք չի ժպտում մարդուն, ով փորձում է ինքնահաստատվել ուրիշների անցյալը վկայակոչելու հաշվին միայն և երկրորդ՝ այն ահռելի տեղեկատվությունը, որ դուք նոր հանձնեցիք այս լսարանի դատին, չեմ կարծում, որ միայն մեկ-երկու օրվա փաստահավաք գործունեության արգասիք էր։ Ենթադրվում է, որ սա երկար ժամանակ կուտակված նյութ էր, ինչը Դուք հնարավորություն ունեիք սփռել նաև մինչև այս ԱԺ պատգամավոր դառնալը։ Այսինքն, այստեղ կա հետին թվով իմաստուն ձևանալու տպավորություն, որը երբեք որևէ մեկին, առավել ևս ՝ ԱԺ պատգամավորին պատիվ բերել չի կարող», – ասաց Գևորգ Պետրոսյանը։

Այնուամենայնիվ, վերջինս ընդգծեց՝ պետք չէ թշնամություն խմբացությունների միջև և պատգամավորները կարող են ընդդիմախոսներ, բայց երբեք ոչ թշնամիներ լինել։

Իր ելույթը ԲՀԿ խմբակցության պատգամավորն ավարտեց բառախաղով. 

«Մի՛ փորձեք սեպ խրել մեր հարաբերություններում, ի վերջո կա մի ճշմարտություն՝ խավարի մեջ հնարավոր չէ բարգավաճել, իսկ լույսն էլ, առանց բարգավաճման, ուղղակի անիմաստ է»։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ելույթում անդրադարձավ նախկինում արտաքին քաղաքականության նշանակումներին, մասնավորապես նշելով, որ տարիների ընթացքում «Հայաստանի կողմից դեսպաններ են նշանակվել կասկածելի կենսագրությամբ և քրեական անցյալով անձիք», ու շեշտել, որ նման վառ օրինակ է Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանը։

Սա դուր չէր եկել ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանին, ով 3 տարի եղել էր վերոնշյալ դեսպանի խորհրդական։

Պատասխան ելույթում նա նշել էր, որ Արման Բաբաջանյանի հնչեցրած քննադատությունները պրոադրբեջանական են։

Աբովյանի ելույթի ընթացքում դահլիճում իրավիճակը թեժացել էր ու վեճ էր տեղի ունեցել ԼՀԿ ու ԲՀԿ պատգմավորների միջև։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ