23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հին Հայաստանի խորհրդարանում եղած բաները՝ տեղից գոռալ, ճվալ, պետք է բացառենք. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթն ամբողջովին քաղաքական էր ու պետք է սովորենք մեկս մյուսի քաղաքական ելույթները հանգիստ լսել, ԱԺ-ում իր ելույթում, անդրադառնալով քիչ առաջ տեղի ունեցած վիճաբանությանն,ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Պետք է կարողանանք այս ամբիոնից քաղաքական ելույթներ լսել ու պարոն Բաբաջանյանը խոսում էր նախորդ իշխանությունների արտաքին քաղաքականությունից, թե ինչպես են վարել արտաքին քաղաքականություն ու ինչպիսի նշանակումներ եմ ունեցել։ Խոսքը գնում էր առաջին հերթին ոչ պրոֆեսիոնալ նշանակումների մասին, այսինքն, որ նշանակումները եղել են ոչ դիվանագիտական կորպուսից։ Մամուլում այն, ինչ պարոն Բաբաջանյանը նշեց, հրապարակվել է։ Հիմա, եթե մյուս դեսպանների հարազատներն, ասենք՝ օգնականն, այստեղ չէ ու չի պատասխանում…ես կարծում եմ, որ ընդհանրապես պետք չէ դա ընդունել որպես անձնական ինչ-որ բան», – ասաց Էդմոն Մարուքյանը։

Նա նշեց՝ այստեղ չեն եկել անձնական պատերազմներ մղելու:

«Պետք է սովորենք մեկս մյուսի քաղաքական ելույթները հանգիստ լսելու ու հին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած բաները բացառենք այս խորհրդարանում՝ տեղից գոռալ, ճվալ։ Հասկանում եմ, էմոցիաներ են, բայց կարող ենք չէ՞ գրանցվել ու ելույթ ունենալ», – ասաց Էդմոն Մարուքյանը։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ելույթում անդրադարձավ նախկինում արտաքին քաղաքականության նշանակումներին, մասնավորապես նշելով, որ տարիների ընթացքում «Հայաստանի կողմից դեսպաններ են նշանակվել կասկածելի կենսագրությամբ և քրեական անցյալով անձիք», ու շեշտել, որ նման վառ օրինակ է Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանը։

Սա դուր չէր եկել ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանին, ով 3 տարի եղել էր վերոնշյալ դեսպանի խորհրդական։

Պատասխան ելույթում նա նշել էր, որ Արման Բաբաջանյանի հնչեցրած քննադատությունները պրոադրբեջանական են։

Աբովյանի ելույթի ընթացքում դահլիճում իրավիճակը թեժացել էր ու վեճ էր տեղի ունեցել ԼՀԿ ու ԲՀԿ պատգմավորների միջև։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ