17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՀԿ ներկայացուցիչն ԱԺ ամբիոնից ադրբեջանական տեղեկություններ էր տարածում. Արման Աբովյան

Լուսավոր Հայաստան կուսակցության ներկայացուցիչը ադրբեջանական տեղեկություններ էր տարածում ԱԺ ամբիոնից, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով քիչ առաջ նիստերի դահլիճում ԼՀԿ-ԲՀԿ միջադեպին։

«Ինչով է պայմանավորված, չգիտեմ։ Ես շոկ եմ ապրում, չէի պատկերացնում, որ այս ամբիոնից կլսեի դա», – ասաց նա։

Արման Աբովյանի խոսքով՝ չկարողացավ չհակադարձել ԼՀԿ ներկայացուցիչ Արման Բաբաջանյանի քննադատությանը՝ ուղղված ՀՀ դեսպաններին, քանի որ ինքն անձամբ մի քանի տարի շարունակ աշխատել է Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի խորհրդատու և տեսել, թե Անդրանիկ Մանուկյանն ինչպես է աշխատում, ու այդ մեղադրանքները, ըստ պատգամավորի, տեղին չեն։ 

Հիշեցնենք, որ քիչ առաջ ԱԺ-ում ԼՀԿ պատգամավոր Արման Բաբաջանյանը քննադատություն էր հնչեցրել ՀՀ դեսպանների և դիվանագիտության հասցեին, ինչից հետո նրան հակադարձելու ելույթ էր ունեցել Արման Աբովյանը, ապա կռիվ էր ծագել ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և ԲՀԿ պատգամավոր Հրանտ Մադաթյանի միջև։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ