24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մյուս անգամ, ես խոսում եմ՝ չմիջամտեք. լեզվակռիվ Մարուքյանի և Միքայելյանի միջև

ԱԺ նախագահի երրորդ՝ ընդդիմադիր տեղակալի ընտրության քննարկման ժամանակ լեզվակռիվ ծավալվեց «Լուսավոր Հայաստանից» Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլից» Սասուն Միքայելյանի միջև։ Մարուքյանը, արձագանքելով ԲՀԿ-ից Արման Աբովյանին, ասաց, որ իրենք ԲՀԿ-ի հետ կռրվ չունեն, քանի որ ԲՀԿ-ականները չեն որոշելու՝ իրենց առաջադրած թեկնածու Մանե Թանդիլյանն ընտրվի՞ ԱԺ փոխխոսնակ, թե՞ ոչ։ Ըստ Մարուքյանի՝ դա պետք է որոշեն իրենք՝ նկատի ունենալով քաղաքական մեծամասնությանը։ Այստեղ այդ մեծամասնության ներկայացուցիչ Սասուն Միքայելյանը տեղից ռեպլիկ թողեց՝ հարցնելով թե իրենք ասելով՝ ում նկատի ուներ Մարուքյանը։

 

«Պարոն Միքայելյան, բան ասեցի՞ք»,- ասաց Մարուքյանը։ Ապա բավականին կոշտ ձևով փորձեց դաս տալ Սասուն Միքայելյանին։

«Պարոն Միքայելյան, եթե ուզում եք, գրանցվեք, ելույթ ունեցեք։ Խնդրում եմ, տեղից մյուս անգամ իմ խոսելու ժամանակ չմիջամտեք»,- Միքայելյանին հրամայեց Մարուքյանը։

Սասուն Միքայելյանն էլ արձագանքեց․ «Դու ինձ չպիտի ասես՝ ինչ անեմ»։
«Ես պիտի ասեմ․․․ պարոն Միքայելյան, ուրեմն լսեք, Դուք բանախոսի հետ բանավեճի մեջ եք մտել, և հետն էլ բանավեճի մեջ եք մտել ինձ հետ։ Մյուս անգամ, որ ես խոսում եմ, խնդրում եմ՝ չմիջամտել»,-ասաց Մարուքյանը։

Միքայելյանը, պարզվեց, վիրավորվել էր նրանից, որ իրենց խմբակցության մասին խոսելիս՝ Մարուքյանն ասել էր՝ իրենք։ Մարուքյանն էլ ասաց, որ եթե դրանից է ինքը վիարավորվել, ապա ինքը դրա համար կարող է ներողություն խնդրել։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ