06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Իրականացրել ենք Մշակույթի նախարարության տիրույթում եղած գործառույթները, երբեմն՝ ավելին. Մակունց /տեսանյութ/

ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը պնդում է, որ իր՝ նախարար եղած ժամանակ նախարարությունը իրականացրել է բոլոր այն գործառույթները, որոնք նախարարության տիրույթում են եղել, երբեմն անգամ ավելին։
 
«Մամուլում պարբերաբար հրապարակվում են այն գործողությունները, որոնք եղել են Մշակույթի նախարարության տիրույթում, արել ենք հնարավոր ամենը՝ մի բան էլ երբեմն գերազանցելով մեր գործառույթները, այն առումով, որ կատարել ենք որոշ բաներ, որոնք չկային մեր լիազորությունների տիրույթում», – լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Լիլիթ Մակունցը։
 
Խոսելով սպասվելիք աշխատանքներից և պատգամավորների կողմից քաղաքացիների ընդունելության մասին՝ Մակունցը նշեց, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքով սահմանված է քաղաքացիների ընդունելության ռեժիմ ու յուրաքանչյուր պատգամավոր հաշվետվություն է ներկայացնելու քաղաքացիների ընդունելության հետ կապված: 
 
«Մենք նախապես հրապարակային կտեղեկացնենք, թե որ օրերին է ընդունելությունը», – նշեց նա։
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ