06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Մենք կօգտագործենք բոլոր միջոցները Հայաստանին մեկուսացնելու համար. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կառավարության ընդլայնված նիստում հայտարարել է, որ Հայաստանի մեկուսացման քաղաքականությունը կշարունակվի:
 
«Ես երբեք չեմ թաքցրել մեր քաղաքականությունը: Ես միշտ ասել եմ, որ մենք կօգտագործենք բոլոր միջոցները Հայաստանին մեկուսացնելու համար, և հետագայում մենք դա անելու ենք, մինչև մեր հողերը ազատագրվեն», – ասել է նախագահը:
 
Իլհամ Ալիևը ընդգծել է, որ Հայաստանի համար «ներկայիս ծանր ճգնաժամային իրավիճակում կա մեկ ելք՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավումը»:
 
«Մենք պատրաստ ենք դրան: Բայց դրա համար մեկ պայման կա, հայկական զինված ուժերը պետք է դուրս գան Ադրբեջանի օկուպացված տարածքներից», – նշել է նա:
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ