21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ է կառավարության օպտիմալացմանը

«Լուսավոր Հայաստան»-ը դեմ է կառավարության օպտիմալացմանը, և նման օրենսդրական նախաձեռնության դեպքում խմբակցությունը դեմ է արտահայտվելու դրան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Կառավարության օպտիմալացման մասին դեռ նախագիծ չկա, սակայն եթե լինի, մենք դեմ ենք դրան: Այն, ինչ չէր  կարելի Սերժ Սարգսյանին, չի կարելի նաև այսօրվա իշխանություններին»,-ասաց Մարուքյանը:

Անդրադառնալով տեսակետին, թե խորհրդարանում չկա ընդդիմադիր ուժ, Մարուքյանն ասաց, որ բոլոր այն պնդումները, թե ընդդիմություն չկա, քաղաքական անգրագիտության արդյունք են, իսկ պնդումները, թե «Լուսավոր Հայաստան»-ը ընդդիմություն չի կարող լինել՝ քաղաքական անհեռատեսության արդյունք:

 
 
 
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ