23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արդյո՞ք պետությունը պատշաճ կրթություն է տալիս մանկատան սաներին

Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսեց մայն մասին, թե մանկատներից դուրս եկած երեխաների նկատմամբ պետությունն ինչ պարտավորություն ունի:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արսեն Մանուկյանը նշեց, որ դա  մտահոգիչ հարցն է.

«Մենք մինչեւ 2013 թվականն իրենց նկատմամբ բնակարանի տրամադրման պրտավորություն ենք ունեցել եւ մեր հերթացուցակում 221 երեխա կա, որոնց նկատմամբ այդ պարտավորությունը կատարված չի եղել, իսկ 167 անձի մեկսենյականոց բնակարան է տրամադրվել տարբեր մարզերում: Մեր խնդիրներից մեկը պետք է լինի այն, թե նրանց 18 տարին լրանալուց հետո մենք իրենց ինչ փաթեթ ենք առաջարկում»,- նշեց նա:

Նրա ոխսքով, 2013-ից հետո արդեն տրամադրվում է սոցիալական բնակության վայր, սակայն այս պահին, ցավոք, սոցիալական բնակարանային ֆոնդն ամբողջությամբ զբաղված է:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյոք պետությունը պատշաճ կրթություն է տալիս մանկատան սաներին:

Արսեն Մանուկյանն ասաց. «Այստեղ իսկապես, խնդիրներ կան, ես առիթ եմ ունեցել տեսնելու, որ մանկատներից մեկում երեխաները դժվարությամբ էին ճանաչում պատին փակցված հայ մեծերին»:

Վարչապետի պաշտոնակատարն էլ նկատեց. «Թեեւ դա ընտրանքի հարց չի, բայց եթե իմ կարծիքը կհարցնեք, իրենց կրթություն ապահովելն ավելի կարեւոր է, քան ցանկացած նյութական միջոցով ապահովելը: Մեր քաղաքականությունը այնպիսին պետք է լինի, որ նրանք պատշաճ կրթություն ստանան: Առաջիկայում երեք նախարարություններ պետք է համագործակցեն, որ այստեղ կարողանանք նոր լուծումներ առաջարկել»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ