23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Եթե գրոհ լինի, մենք պաշտպանված չենք. ՀՀ-ն ունի կենսաբանական պաշտպանվածության շատ ցածր մակարդակ /տեսանյութ/

Հայաստանում կենսաբանական լաբորատորիաների գործունեությանը վերաբերող ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունը տրամաբանական է և այսօր իրավիճակ ունենք, որ նույնիսկ մեր տեղական մասնագետները տեղեկություն չունեն, թե ինչով են զբաղվում այս լաբորատորիաները. «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը:

«Բնական է, որ ՌԴ-ն ապահովագրելով իրեն` առաջարկում են ստորագրել այդ փաստաթուղթը, դա տրամաբանական է, որովհետև վերջին տվյալները փաստում են, որ այդ լաբորատորիանները կարող են տարբեր եղանակներով օգատագործվել, մասնավորպես տեսնում ենք Վրաստանում ինչեր են կատարվում, տեղեկություններ կան, որ Վարաստանի լաբորատորիաները երկակի ուղղությամբ են աշխատում, ընդորում այնտեղ աշխատում են ԱՄՆ ռազմական ինստիտուտի մասնագետները: Իմ կարիծքով ՌԴ-ի անհանգստությունը դրանով է պայամանավորված և ուղղված է նրան, որ ՀՀ-ի լաբորատորիաններում չաշխատեն ԱՄՆ զինվորական համաճարակաբանները, միկրոբիոլոգները և այլն»,-ասաց նա:

 ՍԱՊԾ նախկին պետը նշեց, որ ՌԴ-ի նման փաստաթղթի պահանջը վկայում է այն մասին, որ ՌԴ-ի և ՀՀ-ի միջև չկա այն փոխըմբռնումը, որ կար նախկինում: «Չեմ հիշում դեպք, որ կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցենք երաշխավորագրերով, միշտ եղել է փոխվստահություն»,-ասաց նա և հավելեց՝ իրեն չի թվում, որ դա անհիմն անհանգստություն է:

Գրիգորյանը նշեց, որ ՀՀ-ն այսօր ունի կենսաբանական պաշտպանվածության շատ ցածր մակարդակ և կենդանիները, մշակաբույսերը կարող են հեշտությամբ զոհ դառնալ. «Եթե գրոհ լինի, մենք պաշտպանված չենք, ես բազմիցս հրավիրել եմ ԱԱԾ-ի ուշադրությունը, որ հատուկ զբաղվի այս ոլորտով»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ