Ովքեր են ամենախոշոր հարկատուները. ՊԵԿ-ի հարապարակումը
ՊԵԿ-ը հրապարակել է 2018 թվականի երրորդ եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը: Առաջին ինն ամիսներին խոշոր հարկատուները բյուջե են մուտքագրել 672 մլրդ 132 մլն 118 հազար դրամի հարկ:
Ցանկը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունը, որը 9 ամիսներին պետական բյուջե է վճարել 32 մլրդ 797 մլն 521 հազար դրամի հարկեր եւ տուրքեր:
Երկրորդը «Գազպրոմ Արմենիան» է՝ 30 մլրդ 371 մլն 579 հազար դրամ, երրորդը՝ «Գրանդ Տոբակո» ընկերությունը՝ 27 մլրդ 695 մլն 959 հազար դրամ: Առաջին տասնյակում են՝ «Ալեքս Հոլդինգ» – 13 մլրդ 966 մլն 8 հազար դրամ, «Սի ՓԻ Էս Օյլ Քորփորեյշն» – 13 մլրդ 175 մլն 854 հազար դրամ, «Գեոպրոմայնինգ գոլդ» – 12 մլրդ 363 մլն 484 հազար դրամ, «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» – 10 մլրդ 101 մլն 717 հազար դրամ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» – 9 մլրդ 866 մլն 280 հազար դրամ:
5 միլիարդ եւ ավելի հարկեր են վճարել «Ֆլեշ»-ը՝ 8 մլրդ 674 մլն 592 հազար դրամ, «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունը՝ 7 մլրդ 846 մլն 654 հազար դրամ, «Հայկական Ատոմային էլեկտրակայանը (7 մլրդ 83 մլն 946 հազար դրամ), «Մտս-Հայաստանը» (6 մլրդ 892 մլն 950 հազար դրամ), «Կապանի լեռնահարստացման կոմբինատը» (5 մլրդ 513 մլն 836 հազար դրամ), «Արմենիան Քափըր փրոգրամը» (5 մլրդ 378 մլն 213 հազար դրամ), «Յուքոմը» (4 մլրդ 359 մլն 817 հազար դրամ), «Լիդիան Արմենիան» (4 մլրդ 196 մլն 322 հազար դրամ), «Երեւանի կոնյակի գործարանը» (5 մլրդ 98 մլն 265 հազար դրամ):