29 Մարտի, Saturday, 2025
KFC

Աբրահամը պատրաստ է պատասխանել իրեն ”գահընկեց” անել ցանկացող բռնցքամարտիկին

Մայիսի 3-ին Բեռլինում կկայանա WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի (39-4, 28 նոկաուտ) մենամարտը Նիկոլա Սյեկլոցայի դեմ:

Մամուլի ասուլիսում Աբրահամի մրցակիցն ասել է.”Ես պատրաստվում եմ գահընկեց անել Արթուր ”թագավորին” եւ վերցնել նրա գոտին: Գոտին վերցնելուց հետո ցանկանում եմ ռեւանշ մենամարտ անցկացնել Սակիո Բիկայի հետ; Իհարկե, ես չպետք է թերագնահատեմ Աբրահամին, սակայն ես մանրամասնորեն ուսումնասիրել եմ նրա ոճը եւ գիտեմ, թե ինչպես հաղթել”:

”Ուսումնասիրել իմ ոճը տեսանյութով եւ դուրս գալ իմ դեմ մենամարտի, դրանք տարբեր բաներ են: Ես համոզված եմ, որ իմ մարզիչ Ուլի Վեգները լավ ծրագիր կմշակի մայիսի 3-ին հաղթելու համար: Ես անհամբերությամբ սպասում եմ իմ գոտու պաշտպանությանը ինձ հարազատ Բեռլին քաղաքում”,-պատասխանել է Աբրահամը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ