12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Իջեք այստեղ եւ պարզաբանեք. ապառնալիք ֆինանսների նախարարին/լրացված/վիդեո/

“Դեմ եմ” շարժման անդամներն այս պահին ՀՀ ֆինանսների նախարարության շենքի դիմաց են: Նրանք պահանջում են ֆիննախարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանի պատասխանը, թե ինչու հետ չի վերադարձվում այն մարդկանց գումարները, որ կուտակային կենսաթոշակի համար գանձվել են:

“Իջեք այստեղ եւ պարզաբանեք”,-պահանջում են բողոքի ակցիայի մասնակիցները: Ինչպես տեղեկացնում է Henaran.am-ի թղթակիցը նախաձեռնության անդամները ժամանակ են տվել ֆիննախարարի պաշտոնակատարին: 

13.40-ի դրությամբ “Դեմ եմ”-ի երկու անդամներ նամակները հանձնելու համար մտան ֆինանսների նախարարության շենք, որտեղից դուրս գալուց հետո հայտնեցին, որ փորձել են դիմել նախարարին եւ պահանջել, որ նա իջնի ներքեւ` հանդիպելու ժողովրդի հետ, սակայն նախարարը փոխանցել է պատասխան, ըստ որի` ինքը հարկ չի համարում հանդիպելու ակցիայի մասնակիցների հետ: Նամակները փոխանցելուց եւ ստացականները ստանալուց հետո շարժվեցին դեպի կառավարություն:

Ցուցարարները փակել են Նալբանդյան փողոցը, ոստիկանները փորձում են նրանց հեռացնել, որպեսզի շարունակվի բնականոն երթեւեկությունը փողոցում, սակայն առայժմ դա նրանց չի հաջողվում:

14.05-ի դրությամբ` ակտիվիստներից մեկ հոգի բերման է ենթարկվել: Մյուս ակտիվիստները շարունակում են փակել Նալբանդյան փողոցը, նրանք նստել են գետնին` կոչ անելով մյուսներին էլ միանալ իրենց ու նստել գետնին:

14.44-ի դրությամբ Նալբանդյան փողոցում է գտնվում Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, ով ասել է, որ ֆինասների նախարարը պատրաստ է ընդունել 10 հոգանոց պատվիրակության ակտիվիստներից, սակայն նրանք հրաժարվել են` նշելով, որ նախարարը ինքը պետք է իջնի: Քիչ առաջ ակտիվիստներին մոտեցավ ֆինանսների նախարարության աշխատակիցներից մեկը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ