23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ներկայիս իշխանությունները պատրաստ չեն ՌԴ-ի հետ գնալ առճակատման /տեսանյութ/

Մենք տեսնում ենք, որ ՀՀ-ի և իր դաշնակիցների միջև հարաբերություններում առկա է, եթե չասենք ճգնաժամ, ապա գոնե շատ լուրջ չհասկացվածություն: «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում այս մասին իր դիտարկումն արեց Միջազգային անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը:

«Մենք խոսում ենք տարբեր լեզուներով, մեր և նրանց համար լավը և վատը, դրականն ու բացասականը նույն հարթության վրա չեն գտնվում»,- ասաց նա:

Նա մատնանշեց Հանրային հեռուստաընկերությամբ հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի դեսպանի «անօգնական, անբովանդակ նախադասությունները 40 րոպեի ընթացքում»:

«Նա ոչինչ չուներ ասելու: Շատ օրինաչափ հարցեր կային, որ հնչում էին, բայց պատասխան չկար»,- նկատեց Մեհրաբյանը:

Դիտարկմանը, թե ինչ կարծիք ունի ՀՀ-ի և Ռուսաստանի միջև ներկայիս հարաբերությունների մասին, արդյոք ՀՀ-ը կարողանում է համարժեք արձագանքել Ռուսաստանի քայլերին, Ռուբեն Մեհրաբյանը նկատեց, որ 20 տարուց ավելի նախկին իշխանությունների ստեղծած քաղաքականության հետևանքները հնարավոր չէր 7 ամսվա ընթացքում վերացնել:

«Ներկայիս իշխանությունները պատրաստ չեն ՌԴ-ի հետ գնալ առճակատման և ճիշտ են անում, բայց մյուս կողմից էլ կան մի քանի մարկերներ, որոնք սխալ ազդանշան են ուղարկում»,- ասաց նա՝ հիշատակելով, որ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում տեղի ունեցած քվեարկության ընթացքում Հայաստանը Բոլիվիայի, Բուրունդիի, Կամբոջայի, Սուդանի, Զիմբաբվեի, Ուզբեկստանի ու ևս 13 այլ երկրների հետ դեմ քվեարկեց այն փաստաթղթին, որը դատապարտում էր Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները Մոսկվայի կողմից 2014 թվականին բռնակցված թերակղզու տարածքում:

«Այդ խայտառակությանը պետք է վերջ տալ: Ադրբեջանը չի մասնակցել քվեարկությանը, և պատկերացրե՛ք՝ դա այնքան էլ վախենալու չէ: ՀՀ-ը նույնպես կարող էր ընդհանրապես չմասնակցել քվեարկությանը: Մենք որևէ պատճառ չունենք մեր հարաբերությունները փչացնելու Ուկրաինայի և նրա թիկունքում կանգնած միջազգային հանրության հետ»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ