14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Կարմիր գինին թույլ չի տալիս ճարպակալել

Եթե դուք ցանկանում եք առողջ քաշ ունենալ, ապա արժե ուշադրության կենտրոնում պահել կարմիր գինին: Ամերիկյան գիտնականները դրանում գտել են միացություններ, որոնք վերահսկում են ճարպակալումը։ Այս մասին գրում է The Daily Mail-ը՝ հղում անելով Journal of Biological Chemistry պարբերականի հոդվածին:

Թեստերը ցույց են տվել, որ գինու մեջ պարունակվող պիցեատանոլն արգելակում է երիտասարդ ճարպային բջիջների զարգացումը` թույլ չտալով այդ բջիջներին մեծանալ: Այն օրգանիզմը պաշտպանում է նաև նեյրոդեգեներացումից և սրտային հիվանդություններից, ինչպես նաև՝ քաղցկեղի զարգացումից։

Այժմ գինու մասին այս վարկածը ստուգվում է: Գիտնականներն աշխատում են առավել կայուն և թեթև լուծվող պիցեատանոլի տարբերակ ստանալու համար: Հայտնի է, որ պիցեատանոլն իր կառուցվածքով նման է ռեսվերատրոլին, որը հայտնի է իր դրական ազդեցություններով:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ