23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Երազները հիշելու համար օգտագործեք վիտամին B-6 կամ շատ բանան կերեք

Հետազոտության նախնական տվյալները ցույց են տվել, որ վիտամին B-6-ի կիրառումը թույլ է տալիս երազները տեսնել շատ պարզ և հաջորդ առավոտ դրանք մանրամասն հիշել:

Եվ քանի որ գիշերվա ընթացքում մարդը տեսնում 4-6 երազ, երբեմն դժվար է դրանք հիշելն ու մանրամասնորեն վերարտադրելը: Վիտամին B-6 պարունակում են միսը, բանջարեղենը, ընդեղենը, ընկուզեղենը և բանանը: Այս մասին հայտնի էր դեռ վաղուց, սակայն դա տեսություն էր, այլ ոչ հետազոտությամբ ապացուցված փաստ:

Ուսումնասիրության ընթացքում 12 ուսանողների 5 օրվա ընթացքում տվել են վիտամինի տարբեր չափաբաժիններ:

Այն մասնակիցները, որոնք 5 օրվա ընթացքում ընդունել են վիտամինի ամենամեծ չափաբաժինը՝ 250-ական միլիգրամ, հայտնել են, որ իրենց երազները առանձնացել են պարզորոշ պատկերներով, զգացմունքայնությամբ ու վառ գույներով:

Գիտնականներն այս երևույթը բացատրում են նրանով, որ վիտամինը ամինաթթուները վերածում է սերոտոնինի, որը խորը քնի ընթացքում ուղեղն արթուն է պահում:

Սա հիմք է տալիս գիտնականներին ենթադրելու, որ վիտամինի և բանանի չարաշահումը կարող է անքնություն և սրտային առիթմիա առաջացնել:

Նշենք, որ B-6-ը հիանալի միջոց է հղիության առաջին ամիսներին կնոջ սրտխառնոցը վրացնելու համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ