23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ո՞վ է իրավական մշակույթի իսկական կրող եւ ո՞վ՝ ընդամենը շահագործող. նախկին օմբուդսմենը՝ գաղտնալսումից

Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը եւս անդրադարձել է այսօր համացանցում հրապարակված ձայնագրությանը, որտեղ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, հետո՝ Արթուր Վանեցյանն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը քննարկում են Յուրի խաչատուրովի կալանավորման հարցը:

Ռուբեն Մելիքյանը, մասնավորապես, գրել է. «Լսեցի նոր ձայնագրությունը։ Փաստորեն, Վարչապետը նույնպես տեղյակ էր ԱԱԾ պետի եւ դատավորի կոմունիկացիային (1։05-1։30)։ Վարչապետն լայվով ընդունել է այդ փաստը՝ հավելելով, որ ԱԱԾ պետին հանձնարարել է ապահովել դատավորի անվտանգությունը։ Խոսակցության այդ հատվածը, Վարչապետի պնդմամբ, հանվել է հրապարակված ձայնագրությունից։

Բայց որեւէ բացատրություն չներկայացվեց, ըստ իս, ավելի կարեւոր հատվածի մասին։ 2։25-2։32 վայրկյանները։ Երկրորդ հեռախոսազրույցի ընթացքում Վարչապետը հարցնում է ԱԱԾ պետին՝ ի՞նչ նորություն կա Քոչարյանի վերաբերյալ։ Պատասխանը՝ բառացի. «Քոչարյանի հետ կապված՝ դատարանում լսում են, հեսա կտան բանը [էլ ի՞նչը՝ բացի կալանքից]։ Քոչարյանը հեսա կըլնի»։ Ի՞նչ գիտեր գործադիրը, թե դատարանն ինչ որոշում է կայացնելու։

Հետեւությունները ցավալի են։ Շուտով, երբ ՀՀ քաղաքացիների 70-80%-ը վստահության քվե տա իշխող ուժին, մարդու իրավունքները, իրավական մշակույթը հայտնվելու են «ուղիղ նշանառության տակ»։

Ո՞վ է կանգնելու դրանց պաշտպանության դիրքերում։ Ո՞վ էր իրավական մշակույթի իսկական կրող եւ ո՞վ՝ ընդամենը շահագործող»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ