23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սթրեսը իմունային համակարգի թիվ մեկ թշնամին է

Սթրեսը կործանում է իմունային համակարգը և հանգեցնում ֆիզիկական թուլության:
Գիտնականները բազմաթիվ հետազոտությունների արդյունքում եկել են այն եզրակացության, որ սթրեսը կարող է հաճախակի մրսածության և վարակիչ հիվանդությունների պատճառ դառնալ: Բանն այն է, որ սթրեսի հետևանքով իմուն համակարգը թուլանում է և զգայուն դառնում վիրուսների ու ցրտի նկատմամբ:

Ուսումնասիրելով 176 մարդկանց` Փենսիլվանիայի Կարնեգի Մելոնի համալսարանի մասնագետները եկել են այն եզրակացության, որ սթրեսով հագեցած կենսակերպ վարողների մոտ հիվանդանալու հավանականությունը 2 անգամ մեծ է:

Երևույթը բացատրվում է հետևյալ կերպ. սթրեսի ենթարկված իմուն համակարգի բջիջները չեն կարողանում կարգավորել հորմոնալ վիճակը, ըստ այդմ` բորբոքային ֆոնը բարձրանում է` հանգեցնելով հիվանդության:

Ի դեպ, եթե հղիությունը սթրեսային ընթացք է ունենում, ապա ծնված երեխաներին սպառնում են հուզական խնդիրները` իրենց «համալիր» հետևանքներով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ