«Վարչապետ» անվամբ թավշյա օղին Սամվել Ալեքսանյանի և Նիկոլ Փաշինյանի համատեղ շահույթ հետապնդող ձեռնարկն է
ՀՀ Ոստիկնապետ Վալերի Օսիպյանին
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին
Հաղորդում հանցագործության մասին
«Երևան Սիթի» սուպերմարկետներում վաճառվում են Հայաստանի Հանրապետության զինանշանի և դրոշի գործածմամբ «Վարչապետ» անվամբ թավշյա օղի (գինը 4190 դրամ փաթեթավորված կամ 3690 դրամ առանց փաթեթի) տես այստեղ.:
Համաձայն հանրության շրջանում տարածված լուրերի, Հայաստանի Հանրապետության զինանշանի և դրոշի գործածմամբ «Վարչապետ» անվամբ թավշյա օղին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի համատեղ շահույթ հետապնդող ձեռնարկ է:
Հայաստանի Հանրապետության զինանշանի օգտագործման կարգը սահմանված է Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին ՀՀ օրենքով (ՀՕ-148-Ն): Սույն օրենքը Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերի գործածման կարգի և պահանջների խախտումը ճանաչում համազոր` պետական խորհրդանիշն անարգելուն:
Պետական խորհրդանիշն անարգելը քրեորեն հետապնդելի արարք է նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 331 հոդվածով` «Հայաստանի Հանրապետության զինանշանը, Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, ինչպես նաև այլ պետության պետական խորհրդանիշներն անարգելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով»:
Հիմք ընդունելով վերոգրյալը պահանջում եմ` իրականացնել քրեական հետապնդում և քննությամբ պատասխան տրամադրել հետևյալ հարցերին.
1. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ձեռնարկը` «Վարչապետ» անվամբ թավշյա օղու արտադրությունը կոռուպցիոն հանցագործություն է, թե ոչ:
2. ՀՀ զինանշանի գործածմամբ «Վարչապետ» անվամբ թավշյա օղու շշի և փաթեթավորման արտադրությամբ և վաճառքով, ովքեր են թույլ տվել քրեորեն հետապնդելի արարք` Պետական խորհրդանիշն անարգելը:
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյան
4 դեկտեմբեր 2018 թ.