27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ձմեռ պապին էլ ա Նիկոլը. 71 միլիոն տոնածառի համար

Քաղաքապետարանի բյուջեից ոչ ոավել, ոչ պակաս 71 մլն դրամ է հատկացվել տոնական նոր ծառ ունենալու համար։ Լուրը այնքան էլ տոնական արձագանքի չարժանացավ սոցիալական ծանր խնդիրների տակ կքած հանրության մոտ:

Սոցցանցերում շատ բացասական արձագանքեր կան։ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը օրինակ՝ հրապարակել է, թե ինչ կարելի էր անել 71 մլն դրամով մայրաքաղաքի ու նրա բնակիչների համար։

«Ուրեմն տարեկան կտրվածքով Երևանում 71 միլիոն դրամի կարելի է անել հետևալ բաները․

-Ոռոգման ենթակառուցվածքներ- 74 միլիոն դրամ
-Վթարայնության աստիճանի հենապատերի նորոգում-90 միլիոն դրամ
-Հարզդանի կիրճի բարեկարգում-2 միլիոն դրամ
-Մայրուղիների և փողոցների վերանորոգում- 50 միլիոն դրամ
-Փողոցների պահպանում և շահագործում- 83 միլիոն դրամ
-Վերելակների վերանորոգում 109 միլիոն դրամ
-Գետերի հուների մաքրում 38 միլիոն դրամ
Հասարակական զուգարանների պահպանում-ընդամենը 2 միլիոն դրամ
Շենքերի և շինությունների հետազոտման աշխատանքներ 15 միլիոն դրամ
-Վթարային պատշգամբներ-53 միլիոն դրամ
-Կոյուղագծերի կառուցում-4 միլիոն դրամ
Առողջապահական կազմակերպությունների բժշկական սարքավորումների ձեռքբերում -70 միլիոն դրամ։

Սա 2018-ի բյուջեով տարեկան ծրագրեր են և այս շարքը կարելի է շարունակել։ Կտեսնենք 2019-ի բյուջերի վիճակը /համոզված եմ շատ բան չի փոխվել/։

Սա նույն է, թե տանդ ջրի խողովակները պայթեն, առաստաղը կաթա, բայց դու նոր տոնածառ գնես»։

Լրագրող Արմեն Դուլյանն էլ քաղաքային իշխանություններին առաջարկում է. «Նոր տոնածառի վրա խոշոր գումար ծախսելու փոխարեն վիրտուալ տոնածառ տեղադրեք հրապարակում… Դա կխորհրդանշի, նախ, որ հնից լիովին հրաժարվում ենք, երկրորդն էլ՝ առաջնութուն ենք տալիս բարձր տեխնոլոգիաներին»։

Լրագրող Կարմեն Դավթյանը գրում է.

 -Էդ տոնածառը ըշտը թանգ է․
-Ըշտը Լուբան, օֆ, կներեք
-Ըշտը Նիկոլը պտի դրա տակ էս քանի օրը 
-Սիրո, հանդուժողականության նախընտրական 
-Շովուն եզրափակի․
Հանձնարարի ԱԱԾ-ին /հազար բարի ողջուն, պարոն Վանեցյան․ էս ինչ թարս պահի իրար ռաստ եկանք/․
-Եւ օրեմս համպատասխան․
-Հանձնարարի ԱԱԾ-ին
-Բռնի Ձմեռ պապիկին․ պառկացնի ասֆալտին․
-Ծեփի պատին․ ձերբակալի․ գցի ԱԱԾ պադվալը․
-Որ էդ Ձմեռ պապին խելքը գլուխը հավաքի․
-Ու հասկընա,
-Որ էս երկրում Ձմեռ պապին էլ ա
-ՆԻԿՈԼԸ

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ