05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանն ու հայ ազգը պառակտողները, Հայաստանի ու Արցախի պաշտպանության հարցը շահարկողները սրբապիղծներ և դավաճաններ են

Կո՛չ միասնության

03.12.2018թ.

Մայր Հայաստանում տեղի ունեցած ցանկացած իշխանափոխություն, հեղաշրջում, հեղափոխություն հայատյացություն է, եթե այն ուղղված չէ հինավուրց և քրիստոնյա հայ ազգի ամբողջական միասնությանը, ասել է թե՝ ավանդապաշտ ընտանիքի պահպանմանն ու բարգավաճմանը, եկող սերունդներին ռազմահայրենասիրական դաստիարակությամբ անընդհատ կրթելուն, հայոց զինվորի ու զինվորականի մարտունակ ոգու անընդհատ հզորացմանն ու նրանց սոցիալական վիճակի անընդհատ բարելավմանը, հայոց ազգային բանակին ժամանակակից սպառազինությամբ անընդհատ զինելուն, հայոց ազգային (ամբողջ ընդերքի բացառապես ազգայնացում) և շուկայական ազատ տնտեսության կառուցմանը և զարգացմանը, հայկական գիտության, մասնավորապես ռազմաարդյունաբերության անընդհատ զարգացմանը, և ամենակարևորը՝ յուրաքանչյուրիդ մեջ միասնության հիմքը՝ հավատն առ Աստված, առ Սուրբ Առաքելական Եկեղեցին, անսասան պահելուն։

Սույն թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունենալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները ոչ թե ուղղված են լինելու հայապահպանությանը, Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի արտաքին անվտանգության և Արցախի ազատագրված հայկական տարածքների պաշտպանությանն, ազգային և շուկայական ազատ տնտեսության կառուցմանը, հայոց ազգային բանակի անընդհատ հզորացմանը, ռազմաարդյունաբերության զարգացմանն ու հայ ժողովրդի ամբողջական միասնությանն, այլ, բացառապես անձնական ծայրահեղ վիրավորանքներով, խառնակչությամբ, կոմպրոմատների բացահայտմամբ ուղեկցվող, հարազատ ընտանիքի անդամներին, բարեկամներին, ընկերներին, հարևաններին իրար դեմ հանելուն, երկարաժամկետ թշնամանք սերմանելուն և կործանարար պառակտմանը։

Խոսքերս ուղղում եմ դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին և դաշինքներին, ու հատկապես դեկտեմբերի 10-ից Հայաստանի Ազգային ժողովի ժամանակավոր խորհրդարանականներին. ելնելով ձեր անձնական, քաղաքական, կուսակցական շահերից, ինչպես նաև հայ էթնոսը պահպանելու համար տեղի ունեցած 1990-1994թթ-ին արցախյան հերոսամարտում և 2016 թվականի ապրիլյան պատերազմում ձեզանից շատերի չունեցած՝ զրո դերակատարությունից, Ազգային ժողովի դեկտեմբերյան արտահերթ ընտրությունների արդյունքում պատգամավորական մանդատ ստանալու կամ ցանկացած այլ նպատակով, իրավունք չունե՛ք և երբեք չփորձե՛ք պառակտել Հայաստանն ու հայ ազգը, երբեք չփորձե՛ք շահարկել Հայաստանի և Արցախի պաշտպանության հարցը, քանզի Հայաստանն ու հայ ազգը պառակտողները, Հայաստանի ու Արցախի պաշտպանության հարցը շահարկողները սրբապիղծներ և դավաճաններ են:

Միշտ գիտակցե՛ք, որ հայոց ողջ ազգի անսասան միասնությա՛ն շնորհիվ միայն կարող ենք ամբողջ Արցախը՝ ազատագրված տարածքներով, միավորել մայր Հայաստանին: Միշտ գիտակցե՛ք, որ հայոց ողջ ազգի անսասան միասնությա՛ն շնորհիվ միայն կարող ենք հայկական Նախիջևանը, հայկական Էրզրումն ու հայկական Տրապիզոնը միավորել մայր Հայաստանին՝ ճանապարհ բացելով դեպի ծով և օվկիանոս, որի արդյունքում, Երկիր մոլորակում բնակվող բոլոր քրիստոնյաների համար, Բիբլիական Արարատ լեռը կդարձնենք ուխտատեղի: 

Միշտ գիտակցե՛ք, որ հայոց ողջ ազգի անսասան միասնությա՛ն շնորհիվ միայն կարող ենք հայոց ազգային բանակը մեր տարածաշրջանում դարձնել Մայր Հայաստանի թշնամի պետություններ Ադրբեջանի ու Թուրքիայի ահուսարսափը:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Կեցցե՛ Հայոց Ազգային Բանակը:

«Աստվա՛ծ, Հա՛յ Ազգ, Հայաստա՛ն»:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության

նախագահ՝ Խաչիկ Մայիսի Ասրյան

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ