Պարտադիր չի, որ քաղաքական դաշտում ակտիվ մարզիկը անպայման հարի ԲՀԿ-ին. Ա. Ջուլֆալակյան/տեսանյութ/
«Կարծում եմ ոչ մեկի համար էլ գաղտնիք չի լինի, որ «Իմ քայլը» լինելով հեղափոխություն իրականացրած ուժը լրջագույն հնարավորությունները ունի հաղթելու: Խնդիրը միայն այն է, թե ձայների ինչիպիսի բաժանում կլինի մյուս ուժերի հետ»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Իմ քայլը» դաշինիքի կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Արսեն Ջուլֆալակյան:
Դիտարկմանը՝ ինչու վերջինիս չենք տեսնում քարոզարշավներին, Ջուլֆալակյանը պատասխանեց, որ ինքը ունի այն պատկերացումը, որ յուրաքանչյուրը և հատկապես ռեյտինգային թեկնածուները պետք է որոշակիորեն առանձին գործեն.«Ես ռեյտինգային թեկնածու չեմ, բայց տարբեր հանդիպումների եմ մասնակցում, հատկապես փորձում եմ հանդիպումներ ունենալ նաև մարզիկների հետ»,-նշեց նա:
Հարցին՝ հաշվի առնելով ԲՀԿ-ի սատարումը մարզիկներին ինչո՞ւ Ջուլֆալակյանը որոշեց հենց «Իմ քայլը» դաշինքով հանդես գալ այլ, ոչ թե ԲՀԿ-ի հետ, վերջինս պատասխանեց, որ սպորտ ու քաղաքականությունը տարբեր բաներ են.«Կա գաղափարների տարբերություն և յուրաքանչյուրն ունի իր սեփական մոտեցումը այդ հարցին: Պարտադիր չի, որ քաղաքական դաշտում ակտիվ մարզիկը անպայման հարի ԲՀԿ-ին»,-ավելացրեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: