Հեղափոխության օրակարգը չի կատարվում. քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այս ընտրություններից հետո ակտիվ քաղաքական կյանքը ոչ թե վերջանում է, այլ ճիշտ հակառակը` սկսվում է և այն շարունակվելու է ոչ թե պառլամենտում, այլ պառլամենտից դուրս, քանի որ այս խորհրդարանը հեղափոխության առումով օպորտինաստական է լինելու:
Հիմնական քաղաքական դիսկուրսը լինելու է իշխանափոխությունը իրական հեղափոխության վերածելը:
Հեղափոխությունները սկսվում են կաբինետներից ու շարունակվում փողոցում: «Կաբինետային» բաղադրիչը չի իրականացվում, այսինքն իշխանության են գալիս հեղափոխության օպորտունիստները և իրական հեղափոխության շարունակության դրոշը բարձրացնելու խնդիր է առաջացել: Դա է ապագա քաղաքական գործընթացների պարադիգման:
Իսկ որն է իրական հեղափոխության օրակարգը:
– Սահմանադրության փոփոխությունը` նախագահի լիազորությունների ավելացում վարչապետին հակակշիռներ ստեղծելու համար:
– Խորհրդարանի դերի բարձրացում` նախարարների ու դասպանների նշանակումների պարտադիր վավերացումը խորհրդարանի կողմից:
– ԱԱԾ -ի և Ոստիկանության նախարարությունների վերածելը, որպեսզի հաշվետու լինեն խորհրդարանին:
– Դատական համակարգի ռեֆորմներ, գուցե հանրաքվեի միջոցով դատավորական կորպուսի արմատական փոփոխության հնարավորության ստեղծում,
– Բազմաչարչար Ընտրական Օրենսգրքի փոփոխություն` ռեյտինգային համակարգի վերացմամբ և օրենսգրքի պարզեցմամբ,
– Կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում` պարտադիր վերագրացմամբ, ներկուսակցական ժողովրդավարության հաստատմամբ և կուսակցության մեջ ավտորիտար կառավարման հնարավորության բացառմամբ,
– Ուղիղ ժողերդավարության մեխանիզմների հաստատում; Այս կետն ավելի մանրամասն է պետք ներկայացնել, դա հետո:
Ցուցակը չեմ շարունակում ձեր համբերությոինը չչարաշահելու համար:
Հիմնականում այն կետերն են, որից ՔՊ-ն հրաժարվել է, այսինքն հեղափոխության օրակարգը չի կատարվում»