14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Փաշինյանը սթափության կոչ է անում Բակո Սահակյանին

Վերջին օրերին լավ չեմ հասկանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչների ակտիվությունն, այսօր Ճամբարակում նախընտրական հանդիպման ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ Քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։

«Ես ընդհանրապես վերջին օրերին լավ չեմ հասկանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանության ներկայացուցիչների ակտիվությունը։ Բացարձակապես չեմ հասկանում՝ էդ ինչի՞ են ակտիվացել ու ինչի՞ են տարբեր մեկնաբանություններ անում և ինչի՞ են փորձում որևէ ձևով խառնվել ու իրենց ներկայությունը ցույց տալ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց՝ շատ հարցեր ունի դրա կապակցությամբ ու այդ հարցերը կքննարկի ԼՂ նախագահ Բակո Սահակյանի հետ։

«Իսկ մինչ այդ ես պարոն Սահակյանին հորդորում եմ, որ կարգի հրավիրի իր կառավարության ներկայացուցիչներին և իրենց ուղարկի իրենց աշխատանքով զբաղվելու և իրենք առիթ-անառիթ իրենց մեկնաբանություններով, թող… Չհասկացա, Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակն օրումեջ իմ ասածի վերաբերյալ մեկնաբանություն է տալիս՝ այ քեզ բան։ Բա պատկերացնու՞մ եք իմ մամուլի խոսնակը Ղարաբաղի անհայտ ու հայտնի իրադարձությունների վերաբերյալ մեկնաբանություններ տա։ Դուք հասկանու՞մ եք դրա հետևանքն ու արդյունքն ի՞նչ կլինի։ Սթափվե′ք հարգելիներս, և զբաղվեք ձեր աշխատանքով։ Իհարկե, ինչ տեղի է ունեցել ձեզ հետ կքննարկեմ ես անպայման, բայց ընտրություններից հետո։ Անպայման կքննարկեմ, իսկ մինչ այդ ասում եմ՝ զբաղվեք ձեր գործով», –  ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ