04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Նիկոլ Փաշինյանը վտանգավոր է համարում ՀՀԿ-ի թեզերը

«Չեմ կարծում, որ այդ «փոխհրաձգությունը» նրա համար է, որ «Իմ քայլը» որպես մրցակից  է դիտարկում ՀՀԿ-ին: Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը վտանգավոր է համարում ՀՀԿ-ի թեզերը՝ երկարաժամկետ նպատակներից ելնելով: Նկատի ունեմ այն, որ այդ թեզերը, եթե հիմա մնան անպատասխան, հետագայում կարող են մանիպուլյացիայի տեղիք տալ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավում «Իմ քայլը» դաշինք-ՀՀԿ հեռակա «փոխհրաձգությանը», ասաց քաղաքագետ Էդգար Վարդանյանը :

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն էլ նկատեց, որ նշյալ քաղաքական ուժերի միջեւ ոչ թե մրցակցություն է, այլ հեղափոխության տրամաբանությունից բխող երեւույթ. «Պայքարը նախորդ համակարգի դեմ ամբողջությամբ ավարտված չէ: Տարօրինակ չհնչի, բայց հասարակության մեջ զգալի չափով դեռ նստած է նախորդ համակարգը, որովհետեւ այն միայն չի արտահայտվում քաղաքական որեւէ ուժին համակրելու ձեւով: Դա մտածողություն է, անգամ՝ կենցաղ»:

Հակոբ Բադալյանի բնորոշմամբ՝ անգամ եթե ՀՀԿ-ն չմասնակցեր այս ընտրություններին, նման պայքար կրկին տեղի կունենար. «ՀՀԿ-ն իրականում հակակշիռ եւ մրցակից չէ «Իմ քայլին» եւ չի էլ կարող լինել: Բայց որքան ակտիվ է ՀՀԿ-ն դրսեւորվում, այնքան մեծանում է հանրային աջակցությունն «Իմ քայլը» դաշինքին»: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ