23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Իրենք շատ լավ են պատրաստված եղել. Վանեցյանն՝ իրեն և ՀՔԾ պետին գաղտնալսելու մասին

Մարդիկ, ովքեր արել են այդ գործը, ի սկզբանե իմացել են, որ ԱԱԾ-ն և ողջ իրավական համակարգը ջանք ու եռանդ չի խնայելու այդ գործը բացահայտելու համար, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին գաղտնալելու դեպքին։

«Իրենք շատ լավ են պատրաստված եղել և, ցավոք, հետքեր չեն թողել, որով կարող ենք մեղադրանքներ ներկայացնել մարդկանց», -ասաց Արթուր Վանեցյանը։

ԱԱԾ տնօրենի խոսքով՝ ժամանակն ամեն ինչ կդնի իր տեղը և ժամանակը ցույց կտա՝ կգտնե՞ն այդ մարդկանց պատժելու համար։ 

«Այս պահին չգիտեմ, հնարավոր կլինի փաստագրել և քրեական պատասխանատվության ենթարկել այդ մարդկանց։ Ուղղակի մի բան ասեմ, անկեղծ, ոչ մեկիս մտքով չի անցել, որ կարող են դիմել նման քայլի և գաղտնալսել երկրի անվտանգության ծառայության պետին ու ՀՔԾ պետին», – ասաց Վանեցյանը։

Ազգային անվտանգության ծառայության տնօրենն  ասաց, որ գաղտնալսումը համացանցում եղել է սեպտեմբերի 6-ից, սակայն այն հանրության լայն շերտերին հասանելի է դարձել սեպտեմբերի 11-ից։
 
«Ինչն է եղել պատճառը, որովհետև տեղեկատվությունը տարածելու և հետքեր չթողնելու համար իրենք պետք է գործեին շատ զգույշ։ Եթե մենք կարողանայինք ֆիքսեինք սկզբնաղբյուրը, հասկանալի է, որ կծիկը կկարողանայինք քանդել։ Սեպտեմբերի 6-ից տեղադրվել է տեսանյութը և տարբեր միջոցներով, այլ երկրներից գաղտնագրման տարբեր ծրագրեր օգտագործելով, ձայնագրությունը տարածվել է, ինչը պատճառ է, որ չենք կարողանում գտնել սկզբնաղբյուրը», – ասաց Արթուր Վանեցյանը՝ ավելացնելով, որ տեսանյութը յութուբյան ալիքում տեղադրվել է Իսպանիայից։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ