08 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Ամուսնությունը կարող է պաշտպանել սրտի հետ կապված հիվանդություններից

Նոր հետազոտությունները պարզել են, որ ամուսնացած մարդկանց դեպքում վիրահատությունից հետո առաջին 3 ամիսը գոյատևելու հավանականությունն ավելի մեծ է: Այս մասին գրում է psychcentral.com-ը:

«Ամենակարևոր՝ հետվիրահատական վերականգնման շրջանում մեծ է գոյատևման հավանականության տարբերությունն ամուսնացած և չամուսնացած մարդկանց միջև»,- ասել է հետազոտության հեղինակ Էլեն Իդլերը:

Ապացուցվել է, որ միայնակների՝ ամուսնալուծվածների կամ այրիների դեպքում մահացության հավանականությունն ավելի մեծ է:

Բացի այդ, պարզ է դարձել, որ ամուսնացած հիվանդները վիրահատությունից առաջ համեմատաբար ավելի լավատեսորեն են տրամադրված։

Երբ հարցը վերաբերում է սրտի բուժմանը, ամուսնությունը կարող է հզոր բուժում լինել:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ