04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Որ կուսակցությունը ինչքան ձայն կստանա. սոցհարցման տվյալներ

Քաղաքացիների 97.1 տոկոսը տեղյակ է, որ ՀՀ-ում լինելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնցից 71.4 տոկոսը տեղյակ է նաեւ ընտրության օրվա մասին։ Այս մասին, այսօր՝ նոյոեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «GALLUP International Аssociation»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

Նա տեղեկացրեց, որ այս սոցհարցման համար պատվիրատու չի եղել, իրենք են նախաձեռնել. հարցմանը մասնակցել է 1111 հոգի, սխալվելու հավանականությունն էլ 3 տոկոս է։

Հարցին, թե Դուք ո՞ր կուսակցությանը կամ կուսակցությունների դաշինքին եք պատրաստվում տալ Ձեր ձայնը, քաղաքացիների պատասխանները հետեւյալ տեսքն ունեն.

«Իմ քայլը» դաշինք՝ 68.3 տոկոս,

ԲՀԿ՝ 6.7 տոկոս,

ՀՀԿ՝ 1.5 տոկոս,

«Լուսավոր Հայաստան»՝ 1.2 տոկոս,

ՀՅԴ՝ 1 տոկոս,

«Սասնա ծռեր»՝ 0.9 տոկոս,

Քրիստոնեա-Դեմոկրատական Վերածնունդ՝ 0,3 տոկոս,

«Մենք» դաշինք՝ 0,3 տոկոս,

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատներ՝ 0.2 տոկոս,

ՕԵԿ՝ 0.1 տոկոս,

«Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ 0 տոկոս:

Արման Նավասարդյանի ներկայացմամբ, քաղաքացիները նշել են նաեւ թե որն է երկրի առջեւ ծառացած հիմնական խնդիրը:

Հարցվածների 45.2 տոկոսի համար դա գործազրկությունն է, 29․6 տոկոսի համար՝ տնտեսական վիճակը, 23.9 տոկոսի համար՝ ցածր աշխատավարձերն ու թոշակները, 23.4 տոկոսի համար՝ Արցախի հակամարտությունը, 16.8 տոկոսի համար՝ կոռուպցիան, 13.3 տոկոսի համար՝ առողջապահական համակարգի վատ վիճակը, 11.4 տոկոսի համար՝ արտագաղթը, 8.7 տոկոսի համար՝ կրթական համակարգի խնդիրները, 8 տոկոսի համար՝ արտաքին քաղաքական խնդիրները, 7.3 տոկոսի համար՝ գնաճը, 6,5 տոկոսի համար՝ բարձր կոմունալ վարձերը եւ 4.3 տոկոսի համար՝  բարձր հարկերը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ