18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

ԿԳ նախարարը էլի «փուստ» արեց

«Այբ»-ի եւ ԿԳՆ-ի միջեւ ստորագրվել է հուշագիր, որն ամրագրում է երկու կողմերի՝ «Արարատյան բակալավրիատ» ծրագիրը շարունակելու եւ այդ ուղղությամբ հնարավոր համագործակցության եզրեր գտնելու շահագրգռությունը։ Այս մասին նշված է «Այբ» կրթական հիմնադրամի ֆեյսբուքյան էջում:

Մասնավորապես նշված է. «Հուշագրում երկու կողմերն էլ փաստում են, որ ձեռնարկելու են իրենց հնարավորությունների սահմաններում բոլոր միջոցները՝ ապահովելու Արարատյան բակալավրիատի միջազգային ճանաչումը եւ ծրագրի շարունակականությունը։

«Այբ»-ի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը լիահույս է, որ կողմերը կկարողանան գտնել համագործակցելու հնարավորություններ եւ որեւէ կերպ չվտանգել ծրագրի շարունակականությունը»:

Հիշեցնենք, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ամիսներ առաջ հայտարարում էր. «Շարունակում եմ համարել, որ Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Տեր Մեսրոպը հանրակրթության ոլորտին ամենամեծ վնասը հասցրած մարդկանցից է»։ Այնուհետեւ նա հրահանգեց Արարատյան բակալավրիատի ֆինանսական աուդիտ անցկացնել:

Հիշեցնենք, Տեր Մեսրոպը «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիրն ու «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Արդյունքը տեսնում ենք՝ համագործակցության հուշագիր «Այբ»-ի եւ ԿԳՆ-ի միջեւ: Հետեւությունը հստակ է:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ