06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Տղերք ջան, հեղափոխություն եք արել, արագ աշխատեք. ԿԲ նախկին նախագահ

«Ես ուզում եմ ոչ թե իմ երեխաները տեսնեն տնտեսության ոլորտում փոփոխությունները, այլ անձամբ ես տեսնեմ, դրա համար ասում եմ՝ տղերք ջան, հեղափոխություն եք արել, արագ աշխատեք, վճիռներ կայացրեք»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։ Արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պետք է Հայաստանի տնտեսությունը հանքարդյունաբերության ու գյուղատնտեսության փոխարեն հիմնված լինի ՏՏ ոլորտի վրա, Աստրյանը նկատեց.

«Բայց այսօր պետք է տեսնենք վերաբերմունքի փոփոխություն: Նաեւ սոցիալական համակարգում կան խնդիրներ, որտեղ վճիռներ են պետք: Մտահոգվել միշտ պետք է, եթե որեւէ նախարար սկսում է զեկուցել, թե ինչ լավ է, դա մի ընդունեք: Մտահոգություններ պետք է լինեն, եւ դրանք ունեն պատճառներ: Մենք ունենք եւ ներքին, եւ արտաքին գործոններ:

Ես զարմանում եմ, որ որեւէ մեկը չասաց, որ արտաքին ֆոնը վատանում է: Պղնձի միջազգային գներն վերջին մեկ տարում ընկել են 10-11 տոկոսով: Երկրորդ գործոնը՝ մենք շատ սերտորեն կապված ենք Ռուսաստանի հետ, իսկ այնտեղ տնտեսական աճի տեմպերի նվազում կա: Ռուսական ռուբլու արժեզրկումը տարեսկզբից կազմում է մոտ 14 տոկոս: Իհարկե, սա մեր տնտեսության վրա պետք է ազդեր: Հենց այդ պատճառներով տրանսֆերտները օգոստոս-սեպտեմբեր ամիսներին մոտ 7-8 տոկոսով նվազել են»:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ