05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Երեխաների մի ամբողջ սերունդ վերածվումէ կենդանի զոմբիների

Երեխաների մի ամբողջ սերունդ վերածվումէ կենդանի զոմբիների քնի պակասի պատճառով, որը համակարգչային խաղերի հանդեպ ունեցած իրենց կախվածության հետևանք է:

Daily Mail-ի փոխանցմամբ՝ այսպես է կարծում բարեգործական մի ընկերություն: Վերջինս լուրջ մտահոգություններ ունի, որ համակարգչային խաղերի պատճառով երեխաները բավականաչափ չեն քնում:

Wing South West բարեգործական ընկերությունը հայտնում է, որ իրենց հետազոտության համաձայն՝ համակարգչային խաղեր խաղացողների հասարակական ունակությունները նվազում են: Համակարգչային խաղերը, ըստ կազմակերպության, երեխաներին դնում են իրական հարաբերությունների նկատմամբ սիրո և կարեկցանքի կորստի վտանգի տակ:

Փոլ Բրաուզերը Wings South West-ում աշխատում է երեխաների հետ: Նա հայտնել է, որ շատ երեխաներ «քարացած» տեսք ունեն, բայց ոչ այն պատճառով, որ թմրանյութ են օգտագործում. նրանք պարզապես քնի պակաս ունեն, քանի որ ամողջ ժամանակ խաղում են: Նա ավելացրել է, որ չի հասկանում՝ դա արդյոք կախվածությո՞ւն է, թե՞ մոլուցք:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ