05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Երեխաները հասկանում են իրենց մայրերին ձայնի տոնայնության շնորհիվ

Նոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ երեխաները հասկանում են, թե ինչ են իրենց մայրերն ասում` անկախ նրանից, թե նրանք ինչ լեզվով են խոսում:

Daily Mail-ը գրում է, որ ուսումնասիրությունն ապացուցել է այն, ինչ մայրերը վաղուց գիտեին. երեխաներն ընկալում են իրենց մայրերի ձայնը և ոչ թե բառերը:

Հետազոտողները ցույց են տվել, որ երեխաները նույն կերպ են արձագանքում անկախ նրանից՝ իրենց մայրերը խոսում են անգլերեն, թե հունարեն: Նրանք ուսումնասիրություն են անցկացրել մեկ տարեկան երեխաների շրջանում և փորձել են պարզել, թե ինչպես են վերջիններս արձագանքում իրենց մայրերի ձայնին, երբ նրանք երկու տարբեր լեզուներով են խոսում:

Ծնողները խաղալիքներով զվարճացրել են երեխաներին` միևնույն ժամանակ անգլերեն և հունարեն լեզուներով և ձայնի միևնույն տոնայնությամբ ասելով «այստեղ», «այնտեղ» բառերը: Գիտնականները պարզել են, որ երեխաները միևնույն կերպ են արձագանքում երկու լեզուների դեպքում:

Cardiff համալսարանի գիտնական և հետազոտության գլխավոր հեղինակ Մերիդեթ Գաթիսն ասել է, որ այս ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երեխաները ծնողներին հասկանում են պարզապես ձայնի տոնայնության և ոչ թե բառերի միջոցով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ