20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ծնողները պետք է ուղղեն իրենց երեխաների արտասանական սխալները

Գիտնականները գտնում են, որ ծնողները պետք է ուղղեն իրենց երեխաների արտասանական սխալները, քանի որ մինչև 4 տարեկանը երեխան չի կարողանում լսել, թե որ բառն ինչպես է արտաբերում:

The Telegraph-ը գրում է, որ մարդիկ խոսելիս լսում են իրենց ձայնը, այդ իսկ պատճառով կարողանում են կառավարել, թե ինչ հնչերանգ են օգտագործում կամ ինչպես են արտասանում բառերը:

Բայց նոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ երեխաները մինչև չորս տարեկանը, չնայած, որ կարող են հասկանալ, թե ինչպես են խոսում մյուսները, դեռևս անընդունակ են լսելու իրենց սեփական ձայնը և համեմատելու իրենց արտաբերած բառի արտասանությունը մեծահասակի արտասանության հետ:

Սա նշանակում է, որ նրանք կարիք ունեն, որ հատկապես ծնողներն օգնեն ճիշտ արտասանել բառերը` նրանց սխալ արտասանած բառերը ճիշտ արտասանությամբ կրկնելով:

Հետազոտությունն արվել է Դանիայի տեխնիկական համալսարանի գիտնականների կողմից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ